ԱՀԿ-ն կորոնավիրուսի մասին իմացել է ոչ թե Չինաստանի կառավարությունից, այլ` իր աշխատակազմից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 900 հազարին, երբ ամբողջ աշխարհում վարակակիրները թիվը կազմում է ավելի քան 11 միլիոն:

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ում այս վարակի տարածման արագության սրընթաց աճը ստիպեց, որ նախկինում սահմանափակումները մեղմած մի շարք նահանգներ վերադառնան խիստ ռեժիմին: Առողջապահության փորձագետները քննադատում են նախագահ Դոնալդ Թրամփին դիմակ կրելու կոչերն անտեսելու համար: Վերջին տեղեկությունների համաձայն, նախագահի որդու` Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհու մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունների համաձայն հիվանդանոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողները եղել են հավաքարարները, բեռնակիրները և գրասենյակային աշխատողները: Այստեղ մահացել են մինչ այժմ վարակված 284 հազար անձանցից 44 հազարը:

Բրազիլիան, որտեղ մինչ այժմ գրանցվել է մեկուկես միլիոն վարակակիր, թույլատրել է անցկացնել չինական արտադրության Սինովակ անվանումը կրող պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ: Երկրի նախագահ Ջաի Բոլսոնարոն, որն ավելի վաղ անտեսում էր կորոնավիրուսի վտանգը, ուրբաթ օրը հաստատեց մի օրենք, որը պահանջում է դիմակ կրել փողոցներում և հասարակական տրանսպորտում:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոփոխություն է մտցրել կորոնավիրուսի մասին առաջին անգամ տեղեկանալու շուրջ իր նախնանական հայտարարության մեջ: Այն հայտարարում է, որ այդ տեղեկությունը ստացել է Չինաստանում իր անձնակազմի կողմից, այլ ոչ Չինաստանի կառավարության պաշտոնատար անձանցից: ԱՀԿ-ի նախնական հայտարարություններում ասվում էր, թե վիրուսի մասին տեղեկությունները ստացվել են Չինաստանից` առանց նշելու Չինաստանի կառավարությունից, թե՞ այստեղ գտնվող իր գրասենյակից:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները սուր քննադատության է ենթարկում ԱՀԿ-ին համաճարակի սկզբնական փուլում իրականացված «ոչ պատշաճ» աշխատանքների և Չինաստանի հետ գործակցության համար: Այդ պատճառով էր, որ ԱՄՆ-ը հայտարարեց ԱՀԿ-ից դուրս գալու որոշման մասին: