ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: «Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին “Atlantis European Airways” ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովա (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը …

