Թուրքերը երկրի կառավարությանը մեղադրում են տնտեսական ու ֆինանսական աննախադեպ խնդիրների համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքերը Կառավարությանը մեղադրում են երկրի տնտեսական ու ֆինանսական խնդիրների համար։ Սոցհարցումների համաձայն՝ նրանք դա համարում են սխալ կառավարման հետևանք, գրում է Ahval News-ը։

Թուրքերի ավելի քան մեկ քառորդը հոռետեսորեն է վերաբերվում Թուրքիայի տնտեսական զարգացման հեռանկարներին, հայտնում է Metropoll հետազոտական ընկերությունը՝ վկայակոչելով հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքները։

Թուրքիայի տնտեսական խնդիրների պատճառների մասին հարցին ի պատասխան՝ հարցվածների 60 տոկոսն ասել է, որ մեղավորը սխալ տնտեսական քաղաքականությունն է, 40 տոկոսը որպես պատճառ նշել է երկրի՝ ավելի  կենտրոնացված կառավարման նախագահական համակարգը, մեկ քառորդից պակասն էլ ասել է, որ պատճառն արտաքին դավադրությունն է։

Թուրքական լիրան այս տարի դոլարի նկատմամբ գրեթե 30 տոկոսով արժեզրկվել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի այն բանից հետո, երբ կառավարությունը սկսել է տնտեսական ակտիվությունը խթանել պետական բանկերից էժան վարկերով, հարկերի կրճատումներով ու պարտքերի վճարումից հրաժարումով։ Կենտրոնական բանկն իր հերթին սատարել է այս քաղաքականությունը։

Հարցվածների 75 տոկոսն ասել է, որ մարդկանց պիտի մտահոգի դոլարի նկատմամբ լիրայի վերջին արժեզրկումը։

Նշվում է, որ Թուրքիայի տնտեսական թիմը ղեկավարում է ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նախագահ Էրդողանի փեսան է։ Նա այդ պաշտոնում նշանակվել է Էրդողանի՝ 2018 թվականի հուլիսի 9-ին երկրորդ ժամկետով  նախագահի պաշտոնը ստանձնելուց ժամեր անց։

Բացի այդ, հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս փորձի պակաս ունեն երկրի տնտեսական խնդիրները լուծելու համար։

Էմմա Չոբանյան