Երևան-Աշտարակ ճանապարհը մի քանի ժամ փակ մնալուց հետո բացվեց. պռոշյանցիները կհանդիպեն ՏԿԵ փոխնախարարի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Վաղ առավոտից Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են հասարակական տրանսպորտի 25 և 59 համարների երթուղիների կրճատման և ավելի թանկ երթուղու ներդրման դեմ։ Խոսքը Գագիկ Ծառուկյանի «Մուլտիտրանսպորտ» ընկերության մասին է, որը, ըստ բնակիչների, սպասարկելու է 200 և 250 դրամ սակագնով։

«Առանց էդ էլ անմարդկային պայմաններով ենք գնում-գալիս, շախմատի ձի դարձած ենք երթևեկում, հիմա դա էլ են հանում, ո՞նց անենք մենք։ Ժամը 7-ից տրանսպորտ չկա, վարձատրվում են մեր վճարած հարկերով ու, ստացվում ա, սահմանափակում են մեր աշխատանքը։ Մինչև հարցը վերջնական որոշվի, թող 25 համարը գա ու գործի»,- Աշտարակի ոստիկանապետին դիմեց ակցիայի մասնակից բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով, եթե տրանսպորտի հարցը չլուծվի, մասսայական բոյկոտելու են և չեն օգտվելու երթուղուց. «Ոտքով կգնանք, բայց չենք օգտվի»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Կարճ ժամանակ անց Երևան-Աշտարակ ճանապարհին կարմիր բերետավորներ բերվեցին, իրավիճակն ավելի լարվեց։

Ոստիկանապետը կրկին բանակցեց ցուցարարների հետ, շուրջ 2 ժամ անց պռոշյանցիները համաձայնվեցին բացել ճանապարհը, քանի որ տեղեկացվեցին՝ մինչև հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին: Որոշվեց նաև, որ ապրիլի 7-ին պռոշյանցիներին կհանդիպի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ, մնանք»,- ասաց բնակիչներից մեկը: Ճանապարհը բացելուց հետո ակցիայի մասնակիցները գնացին համայնքապետարան՝ որոշելու, թե իրենցից ովքեր են մասնակցելու փոխնախարարի հետ հանդիպմանը:

 

Ռոզա Վարդանյան