ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։

Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները:

Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ազդեցության։

Պաշտպանը շեշտել է նաև ՄԻՊ հաստատությունների գործունեության մեթոդաբանության կարևորությունն ու դրա առանցքային բնույթը նշված մարմինների գործունեության տեսանկյունից:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա և օգտվի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից:

Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը, մասնավորապես փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մեխանիզմների, երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, սահմանամերձ բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության, ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գնահատման, A բարձրագույն կարգավիճակի դերակատարության և առավելությունների, ինչպես նաև Պաշտպանի իրավասություններին վերաբերող գործիքակազմի, անկախության երաշխիքների և այլ հիմնահարցերի վերաբերյալ։

«Ինձ համար չափազանց կարևոր են նման հանդիպումները։ Դրանք նպաստում են ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանն ու լուծման ուղիների նախանշմանը, այլև մարդու իրավունքների կրթության զարգացմանը։ Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո կավելանա ձեր հանձնառությունը ոլորտի կատարելագործման ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։