Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

«Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, որը նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է:

Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման ընդլայնման միջոցով հնարավոր կլինի խթանել և ամրապնդել առողջապահության ոլորտում երկու երկրների շարունակական գործակցության շրջանակները։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում, լավագույն փորձի և հմտության փոխանակում, որտեղ մասնագետները ներկայացրել են օնկոլոգիական հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումներն ու մատուցվող ծառայությունները երկու երկրներում:

Այնուհետև շրջայց է եղել համալսարանական կլինիկայի բաժանմունքներում:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություն է երկու պետությունների բժշկական հաստատությունների միջև կապերի ձևավորման համար, այդ թվում` համատեղ հետազոտությունների, կլինիկական դիտորդական ծրագրերի մշակման և իրականացման, վերապատրաստումների, գիտաժողովների, ինչպես նաև` ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում: