ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին սխալմամբ նամակներ են ուղարկել՝ պահանջելով լքել երկիրը

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Հումանիտար ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները նամակներ են ստացել, որով պահանջ է ներկքյքցվել լքել երկիրը, հայտնում է Politico-ն։

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության անունից ուղարկված նամակներում ասվում է, որ ուկրաինացիների կարգավիճակն ԱՄՆ-ում վերանայվել է, և նրանք այլևս երկրում գտնվելու օրինական իրավունք չունեն։ Թե կոնկրետ քանի մարդ է ստացել նման նամակ, հայտնի չէ։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից, սակայն, վստահեցրել են, որ տեղի ունեցածը սխալմունք է։

«Մարդասիրական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող ոչ մի ուկրաինացու կարգավիճակ չի փոխվել։ Ծրագրերը, որոնց շրջանակներում Միացյալ Նահանգները լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ընդունել է 240 հազար ուկրաինացիների, շարունակում են գործել», – ասել են նախարարության ներկայացուցիչները։

Մարտի սկզբին Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է զրկել շուրջ 240 հազար ուկրաինացի փախստականների իրավական կարգավիճակից՝ չեղարկելով մարդասիրական ծրագրերը։ Թրամփի վարչակազմն այս հաղորդագրություններն անվանել է «կեղծ լուրեր»։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հավելել է, որ «այս պահին որևէ որոշում չի կայացվել»։