Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության բարձրագույն պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ հետ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի և Արցախի կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչները և այլք: Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության …

