Արցախա-ադրբեջանական զորքերի գծում լարվածության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հանդես է եկել սադրիչ հայտարարություններով՝ իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին, գրում է ՏԱՍՍ-ը։ Ստամբուլում ունեցած ելույթում Էրդողանը նաև սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ-ին՝ նրանց մեղադրելով անկարողության մեջ։ «ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան մինչ օրս՝ շուրջ 30 տարի, այս հարցը չեն կարողացել լուծել։ …

