Վիեննայում ահաբեկչությունից հետո Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը զգուշացրել է, որ իշխանությունները կպայքարեն ահաբեկչության դեմ առկա բոլոր ուժերով, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Սա քաղաքակրթության ու բարբարոսության միջև պայքար է, և մենք այն կվարենք վճռականությամբ»,- հայտարարել է նա՝ այսօր ուղերձով դիմելով ժողովրդին։ «Հանցագործին կամ հանցագործներին ղեկավարել է մեր հիմնական արժեքների, մեր կենսակերպի, մեր ժողովրդավարության հանդեպ ատելությունը, …

