Արդյոք հնարավոր է պատերազմի գոտում «փակել օդը»․ կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Պատերազմի 38 օրերի ընթացքում ամենահաճախ քննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի «օդը փակել» և հակառակորդին զրկել օդային տարածքում ունեցած առավելությունից։ Այս թեման նախ բարձրաձայնեցին մի քանի քաղաքագետներ՝ Հմայակ Հովհաննիսյանը, ապա Հայկ Մարտիրոսյանը։ «Կա մի շատ հստակ, անչափ հստակ բան, որ կարող ենք խնդրել միջազգային հանրությունից, և որը ոչ թե ռազմական օգնություն կարող է դիտարկվել, այլ` խաղաղասիրական, մարդասիրական քայլ: Հաստատել No Fly Zone կամ պրոֆեսիոնալ եզրաբանությամբ` Air Exclusion Zone (ամեն տեսակի թռիչքների և թռչող սարքերի համար արգելված օդային տարածք)՝ ողջ Արցախի վրա»,- գրել էր Մարտիրոսյանը՝ հավելելով, թե ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ No Fly Zone էր պահպանում Իրաքի քրդական տարածքների վրա, որպեսզի իրաքյան օդանավերը չհարվածեն քրդերին, իսկ Լիբիայում դաշնակիցները, երբ գետնի վրա մարտեր էին ընթանում` ապստամբներին օգնելու համար հաստատեցին արգելված օդի կանոններ:

Քաղաքագետների կարծիքով՝ Արցախի պարագայում դա կարող է անել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Հայաստանի խնդրանքով՝ այս երկրների միասնությունը և անգամ այլ պետությունների որևէ համախումբ:

Այնուհետև «օդ փակելու» թեման բարձրացրեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը․ «Արցախում վիճակը շատ ծանր է: Պատերազմի առաջին իսկ օրերից պնդել ենք, որ անհրաժեշտ է արտաքին քաղաքական ճիշտ վերադիրքավորման միջոցով ձեռք բերել դաշնակիցներ և ստանալ աջակցություն: Այդ աջակցությունը հիմնականում պետք է օգնի ոչ թռիչքային դարձնելու պատերազմական գոտին: Քանի դեռ թշնամին օդում գերակայություն ունի, մենք շարունակելու ենք կրել տարածքային և մարդկային ծանր կորուստներ», – գրել էր նա։

Սեֆիլյանը կոչ էր արել ազդեցիկ պետություններից և ուժային կենտրոններից պահանջել ոչ թռիչքային հայտարարել պատերազմի ամբողջ գոտին:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում «օդ փակել» տերմինը որակեց, որպես ոչ մասնագիտական տերմին՝ պնդելով, որ աշխարհի ամենահզոր երկրներն անգամ օդային լիակատար պաշտպանություն չունեն․ «Օդը կողպեք չէ, որ բանալիով փակես: Ես միշտ օրինակ եմ բերում, որ աշխարհի ամենահզոր՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա ՀՕՊ-ի լավագույն միջոցներով հագեցած խտությունը Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր օդային հարձակման միջոցներից էլի մեկ-երկուսը, ինչ-որ մի տոկոս՝ անցնում է: Չկա «օդ փակել» հասկացություն, դա սիրողական ընկալում է: Ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում, և մարդիկ սկսում են հավատալ, որ կա օդը փակելու միջոց, որը չի կիրառվում: ԱԹՍ-ների դեմ պայքարը գլխացավանք է ամբողջ աշխարհի համար… անգամ այնպիսի պետությունների, որոնք ունեն հազարավոր միջոցներ ամեն տասը կմ-ի վրա դրված»։

Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ ոչ թե պետք է ասել «օդը փակեք», այլ բարելավեք հակաօդային պաշտպանության վիճակը․ «Այո, մենք պետք է ձգտենք այնպիսի հակաօդային պաշտպանության միջոցների, որ, օրինակ, եթե 10 ԱԹՍ-ից խոցում ենք 2-ը, 5-ը, խոցենք 7-ը, 8-ը. սա է ամբողջ հարցը: Նախ՝ զուտ խոցող միջոցը, առանձին վերցրած զենքը՝ էֆեկտիվ չէ: ՀՕՊ ամեն մի առանձին միջոց ֆիքսված ժամանակում կարող է խոցել x քանակի ԱԹՍ կամ օդային հարձակման այլ միջոց: Օդային հարձակման միջոց ունեցողը դա հաշվարկում է և ինչ-որ կոնկրետ տեղամասում ստեղծում է 3x քանակի օդային հարձակման միջոց, կարող ես խոցել 1x, 2x-ը բաց է մնում, և այդ 2x-ը փորձելու են քո ՀՕՊ միջոցին շարքից հանել, որպեսզի հաջորդիվ ավելի ապահով աշխատեն: Սա հասարակ բանաձև է օդուժի և հակաօդային պաշտպանության պայքարի մեջ»։

Իրականության մեջ չկա որևէ կոճակ, որով հնարավոր կլինի օդը բացել կամ փակել. նշում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ այդ պրոցեսը իրենից ենթադրում է բարդ և բազմաշերտ աշխատանք։ Փորձագետի խոսքով, որպեսզի հակաօդային պաշտպանությունը արդյունավետ աշխատի՝ պետք է լուրջ և երկարատև աշխատանք տարվի կամ կիրառվեն կործանիչներ, ինչպիսին է, օրինակ, ՍՈՒ-30-ը․ «Կամ ռադիոօդային պաշտպանության միջոցներն աշխատեն, որոնք խլացնում են կամ կապը կտրում են սարքի և թույլ չեն տալիս, որ կատարի իր առաջադրանքը, և բացի դրանից պետք է աշխատի նաև հետախուզությունը, այսինքն՝ պետք է հասկանանք, որ իհարկե թիրախը անօդաչուները պետք է լինեն, բայց պետք է ֆիքսեն նաև օջախները և հարվածը հասցվի հենց այդ կետերին»։

Հակաօդային պաշտպանության մեկ այլ էֆեկտիվ միջոց էլ քողարկումն է, ասում է փորձագետը՝ հավելելով, որ սրա վրա ևս պետք է լուրջ աշխատանք տարվի։ Փորձագետը հավելում է՝ օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարելուց հետո պետք է ունենալ տեխնիկա, որը անշեղորեն կխոցի տարածքը խախտող օբյեկտները։

Ընդհանուր առմամբ, փորձագետները փաստում են, որ հակաօդային պաշտպանության հզորացումը առանցքային նշանակություն կունենա Պաշտպանության բանակի հետագա առաջխաղացման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան