2021-ին էներգետիկ ծանր տարի է սպասվում․ ատոմակայանը 140 օր չի աշխատի․ Գարեգին Բաղրամյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2021 թվականին էներգետիկ ծանր տարի է սպասվում։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Այս տարի արդեն ստանում ենք էներգետիկայի հաշվեկշիռները՝ հաջորդ տարի սակագների վերանայման գործընթաց սկսելու համար։ Գիտեք՝ փետրվարից փետրվար է իրականացվում վերանայումը։ Այս պահին դեռ չեմ ուզում որևիցե կոնկրետ թվային գնահատականներ տալ»,- ասաց նա։

Բաղրամյանը հայտնեց, որ ՀԷՑ-ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի։

«Բայց, դրան զուգահեռ, 2021-ին նախատեսվում են ատոմակայանի ամենամեծ աշխատանքները՝ կյանքի երկարաձգման համար, և աննախադեպ երկար կանգնելու է՝ մոտ 140 օր, սովորական նախատեսված 45 օրվա համեմատ։ Բնականաբար, այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- ասաց Բաղրամյանը։

Բացի այդ, ռազմական դրությամբ պայմանավորված, էներգահամակարգի անվտանգության ապահովման համակարգում իրականացվում են լրացուցիչ ծախսեր։

«Կոնկրետ էներգամատակարարման հուսալիության ապահովման համար հիմա ավելացվում են անվտանգության ապահովման համար ծախսերը։ Զուգահեռ աշխատում են կայաններ, որոնք սովորական պայմաններում չպիտի աշխատեին, և դա բերում է լրացուցիչ ծախսերի։ Այսինքն՝ այսօր, օրինակ, աշխատում է ջերմակայան, որը պահանջ է ռազմական դրության ժամանակ»,- նշեց Բաղրամյանը։

Անժելա Պողոսյան