ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը գործադրել բոլոր լծակները Թուրքիային զերծ պահելու ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտությունից։ Այս մասին վարչապետն ասաց այսօր իր ուղերձում։ «ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ պետությունների և միջազգային հանրության ողջ ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա։ Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի …

