«Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Մակունցը շեշտեց, որ ՍԴ դատավորների թեկնածուների հարցը չի քննարկվել. «Խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ։ Պատգամավորներն …

