ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է Պետական բյուջեի 2019 թվականի կատարողականը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հարց ուղղեց թերակատարումների վերաբերյալ։ «Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության մասով թերակատարվել է մոտավորապես 28․8 տոկոս, արտահանմանն ուղղված արդյունաբերական ապրանքների քաղաքականության մասով թերակատարվել է 20․6 տոկոս, գյուղատնտեսական բլոկում …