Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է. Փաշինյան
Քաղաքականություն
29.10.2020 | 15:22ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:
Նա հեշթագով կոչ է արել ճանաչել Արցախը: