Հանրապետական կուսակցությունն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել և զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այդ հարաբերություններն աշխատանքային են, դրանք թույլ են տալիս եզրակացնելու, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը տարբեր քաղաքական ուժերի հետ»,- հավելեց նա։ Անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ այսօր …

