Աշխարհը սկսում է պայքարել SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեմ

Լուրեր

03.11.2026 | 15:19
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
Բոլորը

Աշխարհը պայքարում է SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեմ։ Համաճարակի մեկնարկից ի  վեր վիրուսը հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 44․7 միլիոն բնակչի մոտ։ Worldometer-ի տվյալների համաձայն՝ COVID-19 հիվանդության հետևանքով մահացե է 1․7 միլիոն մարդ, առողջացել է 32 միլիոն պացիենտ։

Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, ելույթ ունենալով Բունդեսթագում, երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը ողբերգական է անվանել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այն վերաբերում է մեզ բոլորիս՝ առանց բացառության»,- հայտարարել է Մերկելը՝ ընդգծելով, որ երկրի բազմաթիվ հիվանդանոցներում գրեթե ազատ տեղեր չկան։

Ֆրանսիայում հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը կրկնակի լոքդաուն է սահմանվում։ Այս մասին երեկ երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։

COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվել Ռուսաստանում։ Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 17․717 դեպք է հայտնաբերվել, վարակակիրների ընդհանուր թիվը 1․581․693 է։

Չեխիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 12․977  նոր դեպք, 128 մարդ մահացել է։

Հնդկաստանը հատել է 8 միլիոն վարակակրի շեմը համաճարակի մեկնարկից ի վեր։ Երկրի իշխանությունները հայտնել են վերջին մեկ օրում 49․881 նոր դեպքի մասին։

Հայաստանում հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85․034 դեպք, որոնցից 53․257-ը՝ առողջացած, 1․272-ը՝ մահվան ելքով:

Տաթև Ֆռանգյան