ՍԴ նախագահի հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում: Բնականաբար, որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ գաղտնի քվեարկության արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով հարցին՝ կա՞ որոշում, թե ով է ՍԴ նախագահի հիմնական թեկնածուն: Դիտարկմանը, որ Երվանդ Խունդկարյանի …

