«Թուրքերը գոռում էին՝ հայե՛ր, դուրս եկեք ձեզ սպանենք»․ վտանգավոր զարգացումներ Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորումների դեմ հայերի մղած պատերազմը ռազմաճակատից տեղափոխվում է այլ վայրեր։ Երեկ Ֆրանսիայի Լիոն-Վալանս ավտոճանապարհին ի պաշտպանություն Արցախի ակցիա անցկացնող հայերի վրա հարձակվել են մի քանի թուրքեր, որոնցից մեկը մուրճով հարվածել է մեր հայրենակցին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտաբար, վիճակը հիմա լավ է։

Թուրքերի հարձակումից տուժել էին նաև մոտ մեկ տասնյակ այլ հայեր։ Այսքանով, սակայն, Ֆրանսիայի թուրքերը չեն հանդարտվել։ Երեկ գիշերը թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: «Ո՞ւր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքերով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները:

Նմանատիպ սպառնալիքներով երթ է տեղի ունեցել նաև ֆրանսիական Դեսին քաղաքում և Վիենում, որն օրերս ճանաչել էր Արցախի անկախությունը։

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում էլ Արցախի հարցով հայերի անցկացրած խաղաղ ցույցի ընթացքում 3 մասնակից է դանակահարվել։ Հանցագործը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ բերման ենթարկվել, այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Factor.am-ին հայտնեց, որ թուրք համայնքի ներկայացուցիչները, որոնք երեկ ակցիա են իրականացրել Վիենի տարածքում, հավանաբար, «Գորշ գայլեր» խմբավորման հետ են կապված։

Վիենի փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ իրենք հայ համայնքի հետ աշխատել են, որպեսզի որևէ մեկը դուրս չգա և սադրանքների չտրվի, բարեբախտաբար, դա իրենց հաջողվել է։ Փոխքաղաքապետը նաև ասաց, որ այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է, բայց իրեն իրավապահները զգուշացրել են, որ տանից դուրս չգա, քանի թուրքերի շրջանում շրջանառվում է հենց իր անունը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեր հայրենակիցներին կոչ է անում սադրանքների չտրվել և համագործակցել տեղի իրավապահ մարմինների հետ։

Այսօր էլ ազգամիջյան բախումներից խուսափելու կոչով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  հորդորելով լինել շատ զգույշ։ Մարուքյանը հիշեցրել է, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաև հուլիսյան պատերազմից հետո, որը բավականին դժվարությամբ կանգնեցվեց։ Պատգամավորը շեշտեց, սա շատ վտանգավոր զարգացում է, որը անհապաղ պետք է դադարեցվի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ նշում է, որ թուրքերի կողմից հարձակումները հայ համայնքի վրա անպատժելիության հետևանք է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան