Չգիտեմ՝ ինչու է Թաթոյանը նման արտահայտություններ արել. Զարուհի Բաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Չգիտեմ՝ ինչո՞ւ է պարոն Թաթոյանը նման արտահայտություն արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի  աշխատակազմի հետ ոչ լիարժեք համագործակցության մասին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Զարուհի Բաթոյանը վստահեցրեց, որ նախարարությունը համագործակցել է ՄԻՊ գրասենյակի հետ և պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել։ Նրա խոսքով՝ ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ այդ կառույցի  հետ համագործակցում են, ընդ որում՝ ավելի սերտ։

Հարցին, թե ՄԻՊ-ի գրառման մեջ բարձրաձայնած դիտարկումները իրականությանը չեն համապատասխանո՞ւմ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ ոչ»։

Անդրադառնալով հարցին, թե այդ առումով դիմելու է որոշակի քայլերի, թե ոչ, նախարարն ասաց, որ հիմա չի կարող մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»: