Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են համազգային բողոքի ցույցերով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ավարտվել են բողոքի ցույցերով։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում, ընդդիմությունն ընտրությունների արդյունքները չի ընդունում ու կոչ է անում կողմնակիցներին մշտական բողոքի ցույցեր իրականացնել։ Որոշ ցուցարարներ պատրաստակամություն են հայտնել գիշերել խորհրդարանի շենքի մոտ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու համազգային բողոքի ցույց։ Ինչպես նշել է Կապանաձեն, բողոքի ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Դա կլինի բոլոր այն մարդկանց բողոքի ցույցերը, ովքեր դժգոհ են հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ  ընտրողների վրա զանգվածային ճնշումներից, կեղծումներից ու բռնությունից։ Սա առանձին վերցված կուսակցության բողոքի ցույց չի լինելու։ Սա համազգային բողոքի ցույց է լինելու․ այն մեկ կուսակցության հետ չի կապված լինելու։ Դա ժողովրդի իրավունքն է բողոքել այն ամենի դեմ, ինչ տեղի է ունենում»,- հայտարարել է Կապանաձեն։

Տաթև Ֆռանգյան