Փոխոստիկանապետը՝ Վազգեն Մանուկյանի աղմկահարույց գրառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը ամենօրյա, ամենժամյա մոնիթորինգ է իրականացնում՝ հիմնականում սոցցանցերի և էլեկտրոնային հրապարակումների հետ կապված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Այն կոչերը, այն ուղերձներն ու հղումները, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, դրանց առնչությամբ անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Ինչ վերաբերում է իշխանափոխության կոչերին, այդ ուղղությամբ ևս աշխատանքներ իրականացվում են, հիմնականում քրեորեն համապատասխան հոդվածներով աշխատանքներ են իրականացնում իրավապահ մարմինները՝ Դատախազությունը և ԱԱԾ-ն»,-ասաց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով՝ օրենսգրքով հստակ սահմանված է, թե որ գրառումների հետ կապված պետք է հսկողություն սահմանել և որ դեպքերում են դրանք ենթակա տույժերի և հեռացման:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Վազգեն Մանուկյանի հետ, իշխանափոխության կոչով նրա հանդես գալուց հետո ոստիկանությունը կապ է հաստատել, ոստիկանապետն ասաց, որ անձանց հետ կապված տեղեկատվություն չի կարող տրամադրել. «Սակայն բոլոր դեպքերում, երբ առկա է լինում օրենսգրքով նախատեսված իրավախախտում, իրավապահ մարմինները զբաղվում են դրանով»:

Փոխոստիկանապետը հավելեց, որ համաձայն ՔՕ-ի՝ եթե իշխանության հրաժարական պահանջելը ուղեկցվում է բռնի տապալման կոչերով, դա համարվում է խախտում և  ՔՕ 300 և 301 հոդվածներով նախատեսվում է պատասխանատվություն, իսկ եթե բռնի տապալման կոչեր չկան, օրենսգրքով որևէ գործողություն չի նախատեսվում:

Մանրամասները՝ տեսանյութում: