Թուրքիան ատամները սրած Հայաստանի դեմ հարձակվելու առիթի է սպասում․ Նախիջևանը ռազմական պոլիգոն է. Արամ Գ. Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Factor.am հարցազրույցը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

Պարո՛ն Սարգսյան, անցնող երկու օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, ըստ Կրեմլի, խոսակցության թեման եղել է Արցախում ընթացող պատերազմը: Ձեր կարծիքով՝ պատերազմական թեժ գոտուց հեռու՝ կուլիսներում այս պահին ի՞նչ է տեղի ունենում:

– Ոչ մի լավ բան դեռ տեղի չի ունենում, որովհետև աշխարհը, ցավոք, բացի հայտարարություններից և հորդորներից, գործողությունների չի անցնում։ Դա հստակ երևում է և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի գործողություններում, չնայած Թրամփը համարում է, որ դա շատ հեշտ լուծվող խնդիր է, ինչպես նաև Չինաստանի գործողություններում: Եվ Իրանն էլ մեզ համար ոչ ընդունելի առաջարկ ներկայացրեց, որի համաձայն՝ Թուրքիան էլ իր գործառույթը պետք է ունենա, մեզ համար դա անհնար է պատկերացնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, իհարկե՝ ՌԴ ազդեցությունը մեծ է այս տարածաշրջանում, և այս պահին Ռուսաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Կան պատճառներ, որոնք դեռ զսպում են Ռուսաստանին՝ անցնելու որոշակի գործողությունների, ես նկատի ունեմ հակահաբեկչական այն օպերացիան, որը կարող է իրականացնել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում, չնայած Արցախը ճանաչված չէ և, ֆորմալ առումով, համարվում է ադրբեջանական տարածք: Ռուսաստանը դա կարող է անել, փորձը դա է ցույց տալիս՝ Սիրիայում ահաբեկչական ճամբարները ջախջախելու առումով, երեկ էլ այդպիսի գործողություն իրականացվեց։ Սա խոսում է այն մասին, որ կա Սիրիայի կառավարության օրինական իշխանության հրավերը, այսինքն՝ դա իրավունք է տալիս Ռուսաստանին՝ քայլեր անել ընդդեմ միջազգային տեռորիզմի: Նույն իրավիճակը ստեղծվել է Արցախում:

– Բայց հրավերի սպասում են Հայաստանի՞ց, թե՞ Ադրբեջանից:

– Հայաստանից: Հայաստանից հրավերը եղել է մի քիչ այլ բովանդակությամբ՝ ռազմական աջակցություն են խնդրել, որպես դաշնակից երկրից օգնություն Հայաստանին՝ 1997թ. կնքված հայ-ռուսական պայմանագրի համաձայն:

– Այնուամենայնիվ, վարչապետը նաև ասել էր, որ Ռուսաստանն այստեղ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու լեգիտիմ իրավունք ունի:

– Ո՛չ, ասել էր խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, իսկ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար ասելը քիչ է, պետք է իրավական հիմքեր ներկայացնել և հրավեր, որովհետև այլ կերպ որևէ երկիր միջամտելու իրավունք չունի:

– Եթե Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ սկսի Արցախում, քանի որ ահաբեկիչներն Ադրբեջանի կողմից են կռվում, արդյո՞ք կստացվի, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է նախաձեռնում Ադրբեջանի բանակի դեմ, կգնա՞ Ռուսաստանը նման քայլի:

– Արդեն բոլորի կողմից հաստատվել է, որ ներգրավված են ահաբեկչական մեծ խմբավորումներ, դրանք ջիհադիստներ են, որոնք հայտնի են իրենց գործողություններով, և հայտնի է, որ նրանք պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել նաև Ռուսաստանում, այսինքն՝ հաստատելու կարիքը չկա, Ադրբեջանը զգուշացված է դրա մասին: Շատ կարևոր մի նրբերանգ կա այստեղ, եթե միայն Ադրբեջանը կռվեր մեր դեմ, լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ։ Բայց երբ բացահայտ է, որ Թուրքիան է այնտեղ կառավարում, և բարձրաստիճան պաշտոնյաների այցերը վկայում են, որ այնտեղ արդեն տիրում են թուրքերը, և Ադրբեջանն է վարձել ու բերել այդ տարածք ահաբեկչական ջիհադիստներին, այսինքն՝ կան բոլոր հիմնավորումները, թե ինչու Ռուսաստանը նույնպես պետք է միջամտի: Ասում եք՝ Ադրբեջանի դեմ, այդ դեպքում Ադրբեջանը պետք է հետևություններ անի, և եթե չի անում, ապա պետք է պատժվի: Այլ կերպ ես չեմ տեսնում այն բեկումնային փոփոխությունը, որը կարող է լինել այս տարածաշրջանում, որովհետև Թուրքիան ատամները սրած սպասում է, թե երբ պետք է առիթ լինի, որ Նախիջևանից հարձակվի Հայաստանի վրա: Նախիջևանը դարձել է ռազմական պոլիգոն, այնտեղ 1․5 միլիարդից ավելի ծախս է արված՝ զենք-զինամթերք կուտակելու համար: Հասկանալի է, որ այդ գործոնը կա, սա նշանակում է, որ արդեն հակաթուրքական կոալիցիայի ձևավորման կարիք կա, դա մեր առաքելությունն է, Հայաստանի Հանրապետությունը պետք է դա նախաձեռնի:

– Պարո՛ն Սարգսյան, ՀՀ վարչապետը դիմում-նամակ էր հղել ՌԴ նախագահին՝ աջակցության շուրջ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ։ Ռազմակա՞ն աջակցության մասին է խոսքը: Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել Ռուսաստանից:

– Ադրբեջանը և Թուրքիան այնքան են լկտիացել, որ օգտագործում են արգելված զենքեր: ՀՀ արտգործնախարարությունը, մյուս գերատեսչությունները ներկայացնում են այս իրավիճակը, բայց աշխարհը խուլ է: Զարմացած եմ՝ Եվրոպան մարդու իրավունքների պաշտպանությունից էր խոսում, հիմա որևէ կերպ չի արձագանքում, և ահաբեկչությունը հիմա իրենց դռանն է չոքել: Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, միանշանակ է, որ եթե այս ընթացքում Ռուսաստանը համապատասխան մատակարարարում չաներ, Հայաստանն այդքան ռազմական հնարավորություններ չուներ, որ դիմակայեր, Հայաստանը ռազմական այդպիսի արդյունաբերություն չունի, որը մեզ կապահովեր նորագույն զենքերով: Ինչ պետք է անել, որ մեզ անհրաժեշտ արդյունքը լինի. կարծում եմ՝ շատ կարևոր հանգամանք է այն, որ եթե ՌԴ-ն Հայաստանի դաշնակցային գործընկերն է, և նրա վրա ենք հույս դրել, ուրեմն պետք է հստակ լինի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, և այլևս չպետք է հակառուսական, ռուսատյաց գործողություններ լինեն։ Դրանք պետք է բացառվեն, վստահելի հարաբերություններ պետք է լինեն, որպեսզի ակնկալվող օգնությունը լինի Ռուսաստանից: Այլ երկրների հետ հարաբերությունները պետք է զարգացնել այնքանով, որքանով դրանք չեն խանգարում ՌԴ-ի հետ հարաբերություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան