Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, չնայած ԱՄՆ-ի որոշմանը՝ թույլ տալ Ուկրաինային ամերիկյան հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի վրա, այնուամենայնիվ, հրաժարվում է գերմանական TAURUS թևավոր հրթիռները Կիևին փոխանցել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այո՛, Գերմանիայի կառավարությունը տեղեկացվել է Վաշինգտոնում ընդունված որոշման մասին, և ո՛չ, դա ոչ մի հետևանք չունի Կիևին TAURUS հրթիռներ չմատակարարելու՝ Դաշնային կանցլերի որոշման վրա»,- Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղարի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը, երկար տատանումներից հետո, առաջին անգամ Կիևին թույլ է տվել մի քանի հարյուր կիլոմետր հեռահարությամբ ամերիկյան ATACMS մարտավարական հրթիռները կիրառել Ռուսաստանի թիրախների դեմ։ Այն պետք է օգտագործվի հիմնականում Կուրսկի շրջանում, հնարավոր է՝ հյուսիսկորեական զորքերի կողմից ռուսական հակահարձակումը հետ մղելու համար:

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն արդեն հավանության է արժանացրել Բայդենի որոշումը։

Իր հերթին, Գերմանիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բեռլինի կողմից Ուկրաինային մատակարարվող սպառազինություննը «ուկրաինական զենք է, որը, բնականաբար, կարող է համապատասխանաբար օգտագործվել միջազգային իրավունքի շրջանակում»։

Նա նաև հավելել է, որ Կիևին մատակարարվող գերմանական բոլոր զինատեսակները հեռահար կատեգորիայի մեջ չեն մտնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի