Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ

Լուրեր

20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը չի փոխել դիրքորոշումը Ռուսաստանի թիրախներին ուկրաինական հեռահար զինատեսակներով հարվածների սահմանափակումների հնարավոր վերացման վերաբերյալ։ Նախօրեին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ին հետևելով, Ուկրաինայի Զինված ուժերին թույլատրել են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը, սակայն այս լուրերը հեռացվել են կայքերից։

«Մենք բացահայտ ասել ենք՝ սա տարբերակ է, որը մենք կքննարկեինք, եթե հնարավորություն տար խոցել թիրախները, որտեղից այժմ Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական տարածքի վրա։ Այնպես որ՝ այս հարցում ոչ մի նոր բան չկա»,- ասել է Ժան-Նոել Բարոն Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդից առաջ, փոխանցում է Reuters-ը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ ԵՄ արտգործնախարարները նոյեմբերի 18-ին կքննարկեն Ռուսաստանի խորքում արևմտյան զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը։ Բորելը, որը պաշտպանում է Ուկրաինայի՝ այդ նպատակների համար մատակարարված զենք օգտագործելու իրավունքը, մտադիր է ստանալ ԵՄ անդամ երկրների աջակցությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի