ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օդեսայում ռուսական բանակի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 18-ը, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտարարել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Նրա տվյալներով՝ տուժածներից 4-ի վիճակը ծանր է։ Կիպերը նաև նշել է, որ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ բնակելի շենքեր։

Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն էլ ասել է, որ «հրթիռը, որը չի պայթել, հարվածել է Օդեսայի ուսումնական հաստատություններից մեկի պատուհանին»։

Ավելի ուշ Կիպերը հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 39-ի, նրանց թվում 4 երեխա կա՝ 7-ից 11 տարեկան։ Նրանք հոսպիտալացվել են միջին ծանրության իրավիճակում։ Նա նշել է նաև, որ հիվանդանոցներիում 30 վիրավոր մեծահասակ կա, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հրթիռային հարձակման հետևանքով տուժողների թվում են նաև բժիշկներ և ոստիկաններ։

Ուկրաինայի ՆԳՆ վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, որից 7-ը՝ իրավապահ, ինչպես նաև մեկ բուժաշխատող և երկու քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 43 մարդ։

Նոյեմբերի 15-ին էլ ռուսական զորքերը հարձակվել էին Օդեսայի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Արդյունքում զոհվել էր մի կին, վիրավորվել՝ 8 մարդ, այդ թվում՝ երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի