Ատոմակայանում խուճապային տրամադրություն չկա. ՀԾԿՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ատոմակայանի հետ կապված ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը դեռևս ամռանը հայտարարում էր, որ իրենք պատրաստ են նաև Մեծամորի ատոմակայանը թիրախավորել։

Նրա խոսքով՝ ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են այնպիսի հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր չառաջանան հանրապետությունում։

ՀԾԿՀ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում. «Մոտենում ենք ծառայության ժամկետի ավարտական փուլին, և 2021-ին մեծ աշխատանքներ են նախատեսվում։ Դրանով պայմանավորված, իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի ատոմակայանը՝ 140 օր»։

Հարցին, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի գնային փոփոխություններ սպասվում են, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Ատոմակայանի չգործելը բավականին ծանր բեռ է լինելու համակարգի համար, բայց, միևնույն ժամանակ, «ՀԷՑ»-ը դրական դինամիկա է գրանցել, այսինքն՝ կորուստները պակասել են, և  դեկտեմբերի 15-20-ին նոր կարող ենք հստակ պատկերն ունենալ ու որևէ բան ասել»։