Որոշակի աշխատանքներ են տարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ․ Ռուդենկո

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում  որոշակի աշխատանքներ են տարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ,  լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առայժմ շատ որոշակի աշխատանքներ են կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսքը հենց դրանց մասին է»,- ասել է Ռուդենկոն։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Մենք միանշանակ ելնում ենք այն բանից, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, հակամարտության լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նա նաև հավելել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին։

«Մեզ մոտ փորձագիտական մակարդակով են ընթանում բանակցությունները, նախ և առաջ Մինսկի խմբի շրջանակներում, մեկ այլ բանի մասին խոսելը դեռևս վաղ է»,- հավելել է Ռուդենկոն։

Տաթև Ֆռանգյան