Արցախը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և այլ պատժամիջոցներ. Արայիկ Հարությունյան

Լուրեր

10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
10.06.2026 | 13:56
Նորվեգիայի հավաքականն իր հետ 300 կգ ձուկ կտանի ԱԱ-2026-ին
10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սիրելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակ էր հղել Արայիկ Հարությունյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին: