Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության նախագահին և իսլանդացի պատգամավորին

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Արցախի ՄԻՊ-ը տեղեացնում է, որ պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:

Ներկայացնելով պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրված փաստերը՝ Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և օբյեկտների, ինչպես նաև հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և կառույցների թիրախավորման դեպքերին:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ համաշխարհային իրավապաշտպան համայնքը պետք է արձանագրի տեղի ունեցող հանցագործությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի իրականությունը քաղաքական որոշում կայացնող շրջանակներին հասանելի դարձնելու և գործնական արձագանքներ երաշխավորելու համար:

Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը և «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահը շեշտադրել են, որ պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համարելով առաջնահերթություն: Նրանք ընդգծել են, որ անկախ որևէ կարգավիճակից ու հանգամանքից, Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: