Գերմանիայի ոստիկանությունը 2020 թվականին արձանագրել է ավելի քան 1500 անօրինական ներգաղթյալների տեղաշարժ սկանդինավյան երկրներից։ Այս մասին հայտնել է գերմանական Funke-ն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ փախստականների մեծ մասը Իրաքից ու Աֆղանստանից է, որոնք Գերմանիա են ներթափանցում Դանիայի հետ ցամաքային կամ Շվեդիայի հետ ծովային սահմանով։ Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներքին քաղաքականության հարցերով փորձագետ …

