Թուրքական ԶՈՒ-ն վերսկսել է ագրեսիան Հասակե նահանգի քաղաքացիական բնակչության դեմ, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը։ Տեղի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ հրթիռակոծության են ենթարկվել նահանգի Թել-Թամր քաղաքի արվարձանային Աթ-Թավիլյա բնակավայրի բնակելի շենքերը։ Միջադեպի հետևանքով պետական և մասնավոր քաղաքացիական օբյեկտներ են վնասվել։ Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 27-ին էլ թուրքական զինուժը կրակ էր բացել Հասակեի …

