ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

