Վանեցյանին Գլխավոր դատախազությունից առաջարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից Factor.am-ի հարցին, թե արդյոք ուսումնասիրում են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ նոյեմբերի 21-ին արած հայտարարությունը՝ Փաշինյանի կողմից անտառահատներին «սատկացնելու» հրահանգի մասին, փոխանցեցին, որ նա կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

«Հայտարարությունն արվել է իրավապահ մարմնի նախկին ղեկավարի կողմից, որը շատ լավ գիտի, թե ինչպիսին է իրավական ընթացակարգը հնարավոր հանցավոր դրսևորումների առնչվելիս կամ դրանց վերաբերյալ տեղեկանալիս: Դրա միակ միջոցը իրավապահ մարմիններին դիմելն է: Եթե մինչև հիմա դա չի արվել, ապա այսօր էլ ոչինչ չի խանգարում հայտարարության հեղինակին իրավապահ մարմիններին ներկայացնել հաղորդում»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, Արթուր Վանեցյանն անդրադարձել էր վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնողների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառմանը և հայտնել, որ 2019-ի ամռանը Իջևանում անտառահատների բողոքի ցույցերի ընթացքում Փաշինյանը զանգահարել է իրեն ու այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «ուզում եմ արյան գետեր տեսնել, սատկացրեք բոլորին»:

Հանրահավաքի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե արդյոք Վանեցյանն ապացույցներ ունի Փաշինյանի հրահանգի վերաբերյալ, ընդդիմադիր գործիչն արձագանքել է, որ իր ասածները իշխանությունը չի կարող ժխտել՝ պնդելով, որ իր և Օսիպյանի խոսքն ապացույց է։

Նարեկ Կիրակոսյան