ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ նախարարի հրամանով՝ դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը, որը պայմանավորված է հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով։ «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի …

