Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել՝ բարձրաձայնելով Արցախի խաղաղ բնակչության դեմ մարդասիրական իրավունքի խախտումների մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։ Բանաձևում նշվում է, որ Հոկտեմբերի 12-ին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խախտվել է Ադրբեջանի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությամբ; Ամենից շատ տուժել է Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանը խախտում է մարդասիրության …

