Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին վերահսկողության տակ վերցնելու՝ Բաքվի հաղորդագրության իսկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրությունում։

