Անկարան թյուրքալեզու պետությունների կոչ է անում Ադրբեջանի հետ համերաշխություն ցուցաբերել։ Թուրք-ղազախական Ահմեդ Յասավի անվան միջազգային համալսարանի ուսումնական տարվա բացման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու»-ն։ «Թյուրքալեզու պետությունները պիտի համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանին։ Անկարան միշտ եղել է ու կմնա Բաքվի կողքին՝ «իր պատմական հողերի դեօկուպացիայի» համար պայքարում»,- ասել է թուրք նախարարը։ …

