Բայդենը մտադիր է Էնթոնի Բլինքենին նշանակել ԱՄՆ պետքարտուղար․ Bloomberg

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է իր վաղեմի խորհրդական Էնթոնի Բլինքենին նշանակել ԱՄՆ պետքարտուղար,  Ջեյք Սալիվենին՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, իսկ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կառաջադրվի որպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան: Այս մասին հայտնում է  Bloomberg  տեղեկատվական գործակալությունը։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Բայդենն արդեն սկսել է ձևավորել նախարարների կաբինետը, չնայած Դոնալդ Թրամփը դեռևս չի ընդունել իր պարտությունը։

Լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ այս նշանակումները կհրապարակվեն շաբաթվա սկզբին։ Այս տեղեկությունները համապատասխանում են Ռոն Քլայնի հայտարարություններին, որին Բայդենն արդեն իսկ նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ընտրված նախագահը իր ապագա վարչակազմի անդամների նշանակումների մասին պետք է հայտարարի նոյեմբերի 24-ին։

Տաթև Ֆռանգյան