Նիկոլ Փաշինյանը վաղվանից կհանդիպի անհետ կորած զինծառայողների հարազատներին․ Նաիրի Սարգսյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպեց ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին։

Նա ասաց, որ հանդիպումներ են տեղի ունենալու ծնողների և վարչապետի միջև: «Այսօր վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ պետք է ստեղծվի միչգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով: Բացի այդ, վարչապետն ինձ հանձնարարել է, որպեսզի ցուցակագրեմ և ձեզ հետ հենց վաղվանից հանդիպումներ կազմակերպենք։ Քանի որ թիվը մեծ է, միայն մեկ օրով չի, որ հանդիպումներ կլինեն, որպեսզի բոլորիդ հետ կարողանա հանդիպել»,- ասաց նա։

ՊՆ պաշտոնյան էլ հայտնեց, որ երեկ Մատաղիսից և Մարտունիից զինծառայողների մարմիններ են հանել, նա նաև հայտնեց, որ կան դեպքեր, երբ ողջ մնացած զինծառայողներ էլ են գտնվում, այդ մասին տեղեկացվում է նրանց ծնողներին։

Նա նշեց, որ վարչապետի որոշմամբ ավելի է ընդլայնվելու անհետ կորածների հարցերով զբաղվողների կազմը։