Տարօրինակ և ապշեցնող է․ ջախջախիչ պարտված բանակի ղեկավարը չի ասում՝ ես մեղավոր եմ, ներողությո՛ւն․ Աշոտ Ոսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը դիվանագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Աշոտ Ոսկանյանի հետ

-44 օր տևած պատերազմն ավարտվեց Հայաստանի և Արցախի պարտությամբ։ Պարո՛ն Ոսկանյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչը բերեց պատերազմի և ինչպե՞ս եք բնորոշում հետպատերազմյան իրականությունը։

-Շատ բարդ է այսօր ասել, թե ինչը բերեց պատերազմի, բազմաթիվ գործոններ կան: Փաստն այն է, որ մենք ապրեցինք ազգային փլուզում, որն ահռելիորեն ծանր էր, նոր-նոր մի քիչ խելքի ենք գալիս և պետք է մտածենք, թե ինչ պետք է անել սրանից հետո: Ես չեմ ցանկանա խոսել այն մասին, թե ինչը բերեց այս արդյունքին՝ կապված ռազմական գործողությունների հետ, դա մեր թեման չէ: Քաղաքական առումով, իհարկե, եղել են շատ վճռական սխալներ: Բացի դրանից՝ կուզենայի մի թեմայի անդրադառնալ, որը կարևոր եմ համարում, դա մեր հասարակության վիճակն է: Ինչ տեղի ունեցավ հեղափոխությունից հետո, բոլորս ողջունեցինք հեղափոխությունը, ես երբևիցե մարդկանց դեմքին այդպիսի երջանկություն չեմ տեսել, որքան հեղափոխության օրերին, և մեր հույսն այն էր, որ ժողովրդավարություն պետք է հաստատվի, բայց դա չեղավ: ժողովրդավարությունը չեղավ, որովհետև հեղափոխությունը հրաժարվեց կոնցեպտ առաջադրել՝ և՛արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության: Երբ համեմատում ենք 88-ի և այս շարժումը, 88-ին ունեինք ծրագրեր, ունեինք ներկայացված փաստաթղթեր, կար բանավեճ՝ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը… Բոլոր հարցերը բանակցվում, քննարկվում էին:

-Այսինքն՝ դուք բովանդակություն չտեսաք:

-Ես ոչ միայն բովանդակություն չտեսա, այլ նաև տեսա հրաժարում բովանդակությունից, և դա կամաց-կամաց դարձավ նորմա: Թվում է, թե ժողովրդավարական քայլ է, որ վարչապետը «լայվ» է մտնում և ահռելի քանակությամբ զանգվածների հետ հաղորդակցվում է, իրականում դա ժողովրդավարություն չէ, որովհետև այդ կումունիկացիան միակողմանի է: Այսինքն՝ մենք չունենցանք կոմունիկացիա, չունեցանք կոնցեպտ՝ այդ թվում նաև արտաքին քաղաքականության մեջ:

Հեղափոխությունից քիչ անց Լևոն-Տեր Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին, անսպասելի էր, թե ինչու են հանդիպել, հետո երկուսն էլ ասացին, որ Տեր-Պետրոսյանը նախատեսում էր նորընտիր վարչապետին տեղեկացնել ԼՂ խնդրի հետ կապված նրբությունների, ընթացքի մասին, Փաշինյանը հաստատեց դա, միաժամանակ ասաց՝ ես որևէ բան չլսեցի, որի մասին մինչ այդ չգիտեի: Դա ինձ համար շատ զարմանալի էր:

-Դուք ասացիք, որ ազգային փլուզում տեղի ունեցավ: Անդրադառնանք այս պատերազմի պատճառներին, այդ մասին մի քանի պնդում կա: Առաջինը այն է, որ պատերազմը այս իշխանության սխալ քաղաքականության հետևանքով սկսվեց, և երկրորդը՝ ով էլ լիներ իշխանության, այս պատերազմը անխուսափելի էր, սկսվելու էր պատերազմը՝ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական նկրտումների ֆոնին: Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոսները մեղադրում են անհեռատեսության, արկածախնդրության, վտանգներ չտեսնելու մեջ, օրինակ՝ համարում են, որ Փաշինյանի օրոք տապալվեցին բանակցությունները, վարչապետն ասաց՝ չենք շարունակում բանակցությունները Սերժ Սարգսյանի թողած կետից, իսկ իր ընտրած կետը պատերազմի էր տանում։ «Մադրիդյան սկզբունքներն», ըստ էության, մերժեց քննարկել այս իշխանությունը։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո պայման դրվեց Արցախը բերել սեղանի շուրջ և այլն, այսինքն՝ Փաշինյանին ապակառուցողականության մեջ են մեղադրում: Դուք ո՞ր տեսակետի կողմնակից եք:

-Որքան էլ ցավալի լինի, ես ստիպված եմ ասել, որ ապակառուցողականության տարր այստեղ եղել է: Հասկանալի էր, որ իրավիճակը շատ ծանր էր, և որ նախկին իշխանությունները ծայրահեղ ծանր ժառանգություն են թողել, որի լուծումից իրենք խուսափել են: Եվ այս իմաստով մարդը զարհուրելի ծանր ժառանգություն էր ստացել, բայց նույնիսկ այդ պայմաններում, չի եղել կոնցեպտ՝ ինչպես և ուր ենք գնում:

-Ասվում էր, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, դա կոնցե՞պտ էր:

-Դա կոնցեպտ չէր, դա ֆրազ էր, որի տակ, չեմ կարծում, որ բովանդակություն կար: Բայց կար նաև բազմաչարչար Սևրի պատմությունը, բայց Սևրի պատմությունը յուրահատուկ էր նաև հասարակության վիճակի առումով: Վարչապետը հանկարծ հայտարարեց, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցենք՝ հենվելով Սևրի կոնցեպտի վրա: Ինձ համար դա մեծ անակնկալ էր: Վերջին 5-6 տարիներին դասավանդում եմ «Հայոց պատմություն» և բոլոր ուսանողներին փորձում եմ ցույց տալ, որ այդ կոնցեպտը ոչ միայն բացարձակ աշխատող չէ, այլև վնասակար է և շատ վտանգավոր:

-Դա հողային պահանջ է Թուրքիային:

-Այո, բայց ինձ համար ուրիշ բան էր զարմանալի, ես դա տանում եմ դեպի ներքին քաղաքականություն: Ինձ համար զարմանալի էր, որ դրա հետ մեկտեղ հնչեց նաև նախագահի արտահայտությունը: Լավ ասենք թե ոգևորվող մարդ է վարչապետը, բայց նախագահը շատ փորձված, պրագմատիկ և դիվանագիտական ճանապարհ անցած մարդ է, բայց հանկարծ ինքն էլ է նույն բանն ասում: Բայց կա նաև երրորդ հանգամանքը, որի վրա քիչ ուշադրություն ենք դարձնում. հանդես է գալիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և ասում է, որ այդ ամբողջը անընդունելի է և բացարձակապես անհասկանալի: Մենք խոսում ենք ներքին խնդիրներից. ինչպե՞ս կարող է կուսակցության առաջին և երկրոդ դեմքերը ունենան բացարձակ հակառակ կարծիք, և դա գոնե դեբատ չառաջացնի… Այ այս բացարձակ չցանկանալը՝ ճշգրտել կարծիքը, ուղղորդել որոշակի ճանապարհով գնալ, կարող է բերել ցանկացած պատահականության, և այդ պատահականությունն էլ տեղի ունեցավ:

՞նչ պիտի աներ ՀՀ իշխանությունը , որ պատերազմ չսկսվեր։

-…Պետք է ելնենք այն ինֆորմացիայից, որը ստացանք նաև վարչապետից և ԳՇ պետից, որ երբ վարչապետը դիմել է զինվորականներին՝ հարցնելով, թե մենք կարո՞ղ ենք պատերազմը հաղթել, և զինվորականերն ասել են՝ ո՛չ, ապա դրանից հետո չգիտեմ, թե ինչու պետք է երկմտություն լիներ: Դրանից հետո ասել՝ եկեք ոգևորվենք և գնանք ինչ-որ բան անենք, անբնական է: Հասկանալի է, որ եթե այդ պահին վարչապետը առանց պատերազմի դիմեր ժողովրդին և ասեր՝ այսպիսին է իրավիճակը, նա կկրեր զգալի իմիջային կորուստ, բայց որտեղ այդ իմիջային կորուստները, և որտեղ այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, եթե մնացած ամեն ինչը թողնենք մի կողմ, այդքան զոհերի դիակներն ինչ անենք: Միանշանակ է, որ այդ քայլը շատ կոպիտ սխալ էր, որը չպետք է արվեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան