«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի մուտքը Տուապսեի ու Նովոռոսիյսկի նավահանգիստներ։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջմարզային վարչությունը, գրում է «ՊոլիտՆավիգատորը»։ «Մի քանի խմբաքանակների ստուգման ժամանակ Թուրքիայից բերված 68․87 տոննա ընդհանուր կշռով թարմ մանդարիններում «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջմարզային վարչությունը հայտնաբերել է ողջ վիճակում գտնվող կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան մրգային ճանճ։ Բեռի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք …

