Ինչո՞ւ չեն տարհանվել Շուշիի թանգարանների նմուշները․ փոխադարձ մեղադրանքներ և նմուշների անորոշ ապագա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշիում գործել է 4 պետական և 2 մասնավոր թանգարան։ Միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել հոկտեմբեր ամսին։

Շուշի քաղաքի թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը օրեր առաջ ֆեյսբուքում ահազանգեց, որ ՊՈԱԿ-ի կազմում գտնվող 4 թանգարաններից 3-ի ցուցանմուշները տեղափոխել են ռազմապաստարան, բայց դրանք  այդպես էլ չեն տարհանվել։ Գասպարյանն այդ հարցում մեղադրեց  Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությանը։ Ինչ նմուշներ էին պահպանվում այդ թանգարաններում և ինչու չեն հանվել՝ Լուսինե Գասպարյանը Factor.am-ին մանրամասնում է՝ նոյեմբերի առաջին օրերին արդեն 3 թանգարանի նմուշներն անձամբ փաթեթավորել էր։

Թանգարանները բացվել են 2013թ-ին, այս տարիներին դրանց ղեկավարմամբ զբաղվող Գասպարյանի խոսքով՝ Կերպարվեստի թանգարանում պահվում էր 800-ի մոտ ցուցանմուշ, երկրաբանության թանգարանում՝ շուրջ 700։

Իսկ ինչո՞ւ չտարհանվեցին այդ նմուշները։ ՊՈԱԿ-ի ղեկավարը նշում է՝ «Նախևառաջ՝ չէին մտածում, որ Շուշի բերդաքաղաքը կանցնի թշնամու ձեռքը»:

Գասպարյանն ասում է՝ կկազմակերպեր տարհանումը, եթե նախարարությունից ստանար հրահանգ։

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, մինչդեռ, Factor.am-ի հետ զրույցում հակադարձում է՝ «ՊՈԱԿ-ների ղեկավարները պետք է  իրենք կազմակերպեին տարհանումը, իսկ նախարարությունը կաջակցեր»։

Ղարախանյանը օրինակ է բերում Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը, որի  ղեկավարի նախաձեռնությամբ արժեքավոր ցուցանմուշները  դուրս  են բերվել քաղաքից։  Ամեն դեպքում ավելացնում է՝ եթե հնարավոր համարեին Շուշին գրավելը, ապա ոչ մի թանգարանային նմուշ չէին թողնի քաղաքում:

Իսկ ինչո՞ւ տարհանման աշխատանքներին չեն մասնակցել Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից։ Լուսինե Գասպարյանի խոսքով՝ եղել են թյուր տեղեկություններ՝ հայկական կողմը պատրաստ է եղել տարհանումը կազմակերպել, բայց Արցախի նախարարությունից նշել են, որ արդեն կազմակերպվել է տարհանումը՝ նկատի ունենալով միայն գորգերի դուրսբերումը։

Հայաստանի  ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այդ թանգարանից 3 գործ են վերցրել, որոնք Հայաստանի պատկերասրահին են պատկանել:

Արցախի ԿԳՄ նախարարի խոսքով՝ այդ նմուշները փրկել հնարավոր է ոչ թե միջազգային կառույցների օգնությամբ, այլ ռուս խաղաղապահների։

Արդյոք քայլեր արդեն ձեռնարկվե՞լ են, թե՝ ոչ, և ինչքանով է այդ տարբերակը հավանական, Ղարախանյանը չպատասխանեց՝ խոստացավ դրական արդյունքի դեպքում անպայման կհրապարակեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մակրտչյան