Փաշինյանը վարչապետության առաջին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ի հունիսին դրված է եղել Ղարաբաղի հարցով փաստաթղթի ստորագրման հարց․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Facror.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ

 

-Մինչև պատերազմը Հայաստանում մի քանի աքսիոմա է իշխել 1 Մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղն է և ունակ է ջախջախել Ադրբեջանին՝ գրավելով նոր տարածքներ, 2 Ունենալով Ղարաբաղի հարց՝ մենք կարող ենք տնտեսապես զարգանալ այնքան, որ ԼՂԻՄ-ին հարակից տարածքները չտանք Ադրբեջանին, 3 Պետք է պահել ստատուս քվոն Արցախում՝ «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը», այսինքն՝ խաղաղություն պահել՝ պատերազմը հետաձգելով, և ոչ՝ վերջնական լուծում գտնելով։ Ի՞նչ փոխեց պատերազմը։

-Ինձ համար դրանք աքսիոմաներ չեն եղել։ Եթե նկատի ունեք՝ հանրային մտածողության մեջ ինչ փոխեց, ես չեմ կարող ասել, որովհետև հանրության մեջ դժվար է գտնել երկու մարդու, ովքեր այս կոնֆլիկտի էության, հետևանքների և ապագայի մասին ամբողջական համակարծության մեջ կլինեն։ Մեր բանակն իսկապես մարտունակ է և եղել է տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, այդ բանակը ընդունակ է եղել կատարել ռազմաքաղաքական խնդիրները։ Եվ սրա վկայությունն է այն, որ այս օպերացիայի պլանավորման ընթացքում Ադրբեջանը կարիք է ունեցել մեծապես հուլիսից հետո ռազմական նոր ձեռքբերումների, նոր տեխնիկաներ ստանալու, ընդհանրապես՝  վերջին մեկ տարում Ադրբեջանի սպառազինության ծավալների և բնույթի հետ կապված էական փոփոխություններ են եղել, իսկ վերջին 10 տարում շեշտակի փոփոխություններ են եղել։ «Ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը» ասվածը մարդասիրական հնչող մոլորություն է՝ ամենավատ բանակցություններն են հենց բերում պատերազմի։ Երբ որ չկա բանակցության թեմա, չկա կառուցողականություն, դա հանգեցնում է պատերազմի։

-Ղարաբաղի հարցում ոչ կառուցողական էր միայն Ադրբեջա՞նը, թե՞ այն երկկողմանի էր։

-Հիմա ես ոչկառուցողականության մի քանի դրսևորում ասեմ՝ Կազանում նախագահները գնացել էին ստորագրելու խաղաղ կարգավորման պլանը։ Ակնհայտ է չէ՞, որ ինքնաթիռի մեջ չեն Իլհամ Ալիևին զեկուցել, թե ինչ փաստաթուղթ ստորագրելու է մեկնում։ Ակնհայտ է չէ՞, երբ ԱՄՆ նախագահը զանգում է  երկու երկրների նախագահներին շնորհավորելու, պարզ է, որ այդ մարդիկ գիտեն՝ վաղն ինչ է  կատարվելու։ Երբ դու գնում ես ստորագրելու, բայց ինչ-որ մեկը բերում է աշխարհի ամենամառազմատիկ փաստարկները, և ամիսներով, տարիներով կատարած աշխատանքը ձախողում, դա ոչկառուցողականություն է։ Էս իրավիճակից հետո գնալ, նորից սկսել բանակցություններ, այ սա տանում է պատերազմի։ Այդտեղ հայկական դիվանագիտությունը պետք է աներ հետևություններ՝ ինչպե՞ս վարվել նոր իրավիճակում։ Ես կարծում եմ՝ ուղիղ բանակցությունն Ադրբեջանի հետ անիմաստ է դարձել։ Բացի այդ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք այն մասին էին, որ բոլոր պրոցեսների և խաղաղ կարգավորման հիմքը վերահսկողական մեխանիզմներն են։ Ադրբեջանը համաձայնվեց դրան, բայց կատարումը տորպեդահարեց։ Դրանից հետո, երբ անվտանգության հիմնական երաշխիքը՝ կրակել չկա՛, պարզվելու է ով է կրակել, տորպեդահարվում է, բայց դու էլի գնում ես բանակցելու, դա էլի ամենավատ բանակցություններն են, որոնք հանգեցնում են պատերազմի։ Զսպող գործիքը պատերազմի, երբ հանում ես, ինքը պատրաստի պատերազմ է։

-Եռակողմ հայտարարությունը հրադադարի մասին է, և կարգավորման վերջնական փաստաթուղթ չկա։ Ենթադրվում է՝ պետք է լինեն բանակցություններ, քննարկումներ առանձին տարրերի շուրջ՝ հստակեցումների վերաբերյալ։ ՀՀ ընդդիմությունը հայտարարում է, որ պարտված ղեկավարը չի կարող բանակցային սեղանի շուրջ հարցեր տալ սեփական իրավունքների մասին, պաշտպանել դրանք։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Կամքի հարց է, բայց ես այս պահին չեմ տեսնում, որ այդ հարցերը տրվում են։ Ես չեմ տեսնում, որ այդ գիտակցումը, կամքի ամրությունը կա։ Սպեցիֆիկ հարց եք տալիս։ Բնականաբար, ցածր է լինելու ՀՀ-ի կշիռը, որովհետև այսօր կոնֆլիկտի ընկալում է փոխվում։ Բարդ է այդ առումով ՀՀ-ի համար՝ որպես պետություն։ Եղել են նաև կարևոր սխալներ։ ՀՀ-ն կարո՞ղ էր ժողով հրավիրել, ԵԱՀԿ-ին հավաքեր և ասեր՝ ինչո՞ւ է Մինսկի խումբը շեղվել ձեր տված մանդատից։

-Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ն ունեցե՞լ է ապագա պատերազմի կամ բանակցությունների մասին հաշվարկներ։ Մենք ինչի՞ վրա ենք հիմնվել՝ ինչքա՞ն կարող էր շարունակվել բանակցային պրոցեսը կամ կանխատեսելի՞ էր պատերազմը։ Ինչո՞ւ է այս հարցն առաջանում։ Պատերազմից ընդամենը վեց օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, վարչապետ Փաշինյանը խոսում էր հինգ միլիոն դառնալու, մինչև 2050 թվականը իր հռչակած թեզերի մասին։ Փաստորեն՝ մինչև 2050-ի հեռանկարներից էինք խոսում՝ չհաշվարկելով տասը օր հետո տեղի ունենալիքի հեռանկարը։ Խնդիր կա՞ր հաշվարկների հետ կապված, թե՝ ոչ։

-Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից իմացել է պատերազմի հավանականության սցենարը։ Դա տեղի չի ունեցել հեղափոխությունից հետո՝ հունիսի 15-ին, և ձգվել է 2․5 տարի, ամեն օր իմանալով, որ էս պրոցեսը գնում է դեպի պատերազմի։ Ինչո՞ւ, որովհետև Ապրիլյան պատերազմը զանգ էր՝ ազդակ էր, որ կոնֆլիկտի ընկալումը տարածաշրջանում փոփոխվում է։ Իմ տպավորությունն այն է՝ դիվանագիտական կուլիսներին տիրապետելով, 2016 թվականին ՀՀ-ի ղեկավարությունն այդ մեսիջն ընկալել էր։ Եվ գնում էր մի ճանապարհով, որը ենթադրում էր փոխզիջումներով հարցի կարգավորում։ Ես կարծում եմ, որ 2018 թվականի հունիս ամսին արդեն այդ հարցը դրված եղել է և նոր ընտրված լինելու, երկրում անկայուն քաղաքականության դրության և այլ փաստարկների բերումով այդ փաստաթղթի ստորագրումը տեղի չի ունեցել, ձգվել է 2․5 տարի, և դա ի վերջո պատռվել է։ Նիկոլ Փաշինյանն էր չէ՞ ասում՝ անվերջ չենք կարող ձգել ստատուս քվոն։ Նա ռեզինի նման է՝ ձգես-ձգես, մի տեղ պատռվում է։ Ես կարծում եմ՝ եթե ես ճիշտ եմ, ու եղել է այդպիսի միջազգային իրավիճակ, ապա Նիկոլ Փաշինյանը նաև իմացել է, որ իրավիճակի լրջությունն ու դինամիկան փոփոխվել է՝ սա այլևս այն տասը տարիները չեն, որ կարելի է մյուս երկու նախագահների նման ձգել, հարցի կոնկրետ լուծում է պետք լինելու։ Էդ ընթացքում ինչքանո՞վ ինքը պատրաստվեց պատերազմի։ Այ դա ես կարծում եմ՝ էս երեկոյի ամենակարևոր հարցն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան