«Նաղդ շահույթի»արշավանքը խժռում է Երևանը, «քյարը» ստանան, հետո պետք լինի`կփախչեն. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

«Ռուսաստանը Հայաստանին և ԽՄ այլ պետությունների պարտադրում է, որ մայիսի 9-ը դառնա ոչ թե պատերազմի, հուշի, այլ Ռուսաստանին, Մոսկվային հավատարիմ լինելու օր, այդպիսի երանգ է հաղորդում տոնին»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում արձակագիր, գրականագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանը` անդրադառնալով մայիսի 9-ի համատեքստում այն վերարժևորումներին և վերագնահատումներին, որ մեր ժողովուրդը պետք է անի:

Նա հիշեցնում է` հունիսի 14-ը բռնադատվածների հիշատակի օրն է, բայց այն երբեք չի եղել մեր որևէ իշխանության ուշադրության կենտրոնում. «Այս օրն առհասարակ որևէ կերպ չի նշանավորվում, մի քանի հոգի են հավաքվում, իսկ իշխանությունից ներկայացուցիչ երբեք չի գալիս, այս օրը չի ակտուալանում, չի քաղաքականացվում»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև երևանյան մի շարք խնդիրների, այդ թվում`օդի աղտոտվածությանը, կանաչ տարածքների զավթմանը. «Վայրի կապիտալիզմը եկավ Երևան: Կենտրոնում ներդրում անելն ամենաձեռնտուն է, հինը ոչնչացնում են, որ փող գա, քաղաքից դուրս շենքեր չեն կառուցում, որովհետև շահավետ չէ: Ներդրողը և քաղաքային իշխանությունը`երեկվա և այսօրվա, ուզում են նաղդ, քյաշ շահույթ ստանան, որքան կարելի` շուտ, այդքան կարճատես են: Գիտեն, որ պետությունը վտանգված է, վաղը մյուս օրը կարող է մի բան պատահի, մտածում են`եկեք ներդրում չանենք մի տեղ, որտեղ շահույթ բերելը ժամանակ կտանի, փոխարենը «քյարը» արագ ստանանք, հետո պետք լինի`կփախչենք»:

Արձակագրի խոսքով` «կարճատես նաղդի արշավանքը» եկել է խժռելու Երևանը. «Հույս ունեինք, որ նոր կառավարությունը այդպես չէր անի, բայց ոչ, փող է պետք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան