Ռազմական դրությունը պետք է հանվի, որ սկսվի Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց. Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Դեռ ժամանակը և քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախը հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք: Ազգային ժողովում իր ելույթն այսպես սկսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված փաստաթուղթ է, և այդ  նվաստացուցիչ ժամանակացույցով մենք հայրենիք ենք հանձնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: -Միշտ մտածել եմ, որ էմոցիոնալ մարդ չեմ, բայց երբ տեսա՝ ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, հազարապատիկ ատեցի հանձնողներին»:

«Դուք սպանել եք մեզանից յուրաքանչյուրի ազգային արժանապատվությունը, չեք ուզում ընդունել, որ Ցեղասպանությունից հետո սա Հայաստանի ամենածանր հարվածն էր, ամենածանր մարդկային և տարածքային կորուստները: Այս դավաճանական կապիտուլյացիոն փաստաթղթով վտանգը այսուհետ Հայաստանի գլխին է լինելու:

Ցավով եմ նայում, որ մարդը, որ երկուսուկես տարի առաջ իշխանության եկավ որպես կուռք, երկու տարվա մեջ վերածվեց արհավիրքի, մարդ, ով հպարտ քայլում էր փողոցում, իսկ հիմա, երբ անհետ կորածների ծնողների հետ հանդիպում է իր կառավարական սենյակում, ամեն պատի տակ մի քանի թիկնապահ է «դրված»: Այդ մարդը դարձել է Չեխովի «Պատյանով մարդը», նա վախենում է ամեն ինչից, ամեն տեղ դավադրություններ է տեսնում, բոլորի մեջ տեսնում է իր անձին, իր աթոռը վտանգող դավադրություն: Չկա քաղաքակրթության, գալակտիկայի մեջ չի կարող լինել դեպք, երբ երկիրը ղեկավարի պարտված ղեկավարը: Նա պետք է հեռանա:

Հայաստանի անվտանգությունն այլևս մեծագույն ռիսկի տակ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով թուրքի սահմանը եկել է յուրաքանչյուրիս տուն»,- ասաց Զոհրաբյանը:

«Ռազմական դրությունը պետք է հանվի, որ հնարավորություն ունենանք խորհրդարանում սկսել պարտված ղեկավարի իմպիչմենտի գործընթացը»,- ընդգծեց Զոհրաբյանը: – Փաշինյանը ևս գիտի, որ հեռանալու է, բոլորն էլ գիտեն, որ իր հետհաշվարկի ժամացույցը միացված է»:

Մանրամասները՝ տեսանյութում: