Ապրիլի 27-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Չեխովի և Հովսեփ Հովսեփյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 40 և 54-ամյա երկու տղամարդու` Լիսինյան և Մանանդյան փողոցների բնակիչներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ հերոին թմրամիջոցին նմանվող զանգված: Հաջորդ օրը 54-ամյա տղամարդու բնակարանում կատարած խուզարկությամբ …