Բրիտանական Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Լուրեր

02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Derby news-ը։

Նշվում է, որ Դերբին դարձել է Միացյալ Թագավորության առաջին քաղաքը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։

Հոկտեմբերի 18-ին՝ Արցախում 3 շաբաթ տևած պատերազմից հետո, Derby News-ի խմբագիր Ռասել Փոլարդը և Artsakh.Org.UK-ը դիմել էին Դերբիի քաղաքային խորհրդի քաղաքական առաջնորդներին՝ խնդրելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ։

Քաղաքային խորհուրդը որոշել է դիմել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ տեղեկացնելու բանաձևի մասին և խնդրելու երկրի կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Տաթև Ֆռանգյան