Իշխանությունը չպետք է սարսափի վարչապետին անվստահություն հայտնելու հարցից, նման նախագիծ չունենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Իշխանությունը ռազմական դրությունը հանելու հիմնավորում այլևս չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ՊՆ-ի անվտանգության հանձնաժողովի երեկվա նիստում Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ասաց՝ այսօր էլ կարող ենք հանել ռազմական դրությունը, մենք մեր խնդիրները գիտենք։ Հիմա այսօր ԳՇ-ից ոչ մեկին չեն հրավիրել, հրավիրել են ՊՆ գլխավոր քարտուղարին, ումից պահանջում եմ, որ իր զեկույցում ներկայացնի գերիների փոխանակման գործընթացը երբ է սկսվելու, ներկայացնի քաղաքացիական անձանց գործընթացը երբ է սկսվելու, ինչ են անում, որ մեր գերիներին չխոշտանգեն և այլ հարցեր»,- նշեց Մարուքյանը։

Նա նաև հավելեց, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք ասում են. «Պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչինչ չենք անում, թող զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է»:

Մարուքյանը շեշտեց, որ քաղաքացիների կողմից մեծ դժգոհություն կա՝ ռազմական դրությունը չվերացնելու առնչությամբ։ «Սահմանը չեն կարողանում հատել բոլոր նրանք, որոնք ունեն և հայկական անձնագիր և նաև ռուսական անձնագիր ունեցողները։ Չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի։ Առաջացել են տնտեսական լուրջ խնդիրներ»։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ հերթափոխի խնդիր կա. «Զինծառայողների հարազատները գրում են, որ հերթափոխություն պետք է արվի, որը նույնպես թողնվել է: Ասում են՝ եկեք ռազմական դրությունը չհանենք կամ եթե հանենք, եկեք ցույցերը, երթերը թույլ տանք, բայց ռազմական դրությունը չհանենք»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր հրաժարականի գործընթացին, Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության պայմաններում անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չի անել։

«Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ այս պահին չունենք: Հետևաբար իշխանությունը չպետք է սարսափի այդ գաղափարից։ Երբ կհանվի ռազմական դրությունը, դա էլ կքննարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում: